Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բորիս Կլեմենտևի հայաստանյան ցուցահանդեսը

Բորիս Կլեմենտևի հայաստանյան ցուցահանդեսը
04.05.2016 | 13:25

Հայաստանի ազգային պատկերասրահը մայիսի 6-ին կներկայացնի «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» անհատական ցուցահանդեսը։ Մինչ այդ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և ռուս նկարիչ Բորիս Կլեմենտևը կհանդիպեն լրագրողների հետ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 16։00-ին, կմասնակցեն ներկայացուցիչներ` ՀՀ մշակույթի նախարարությունից, դեսպանություններից, պետական և միջազգային կառույցներից:

Ցուցահանդեսի էքսպոզիցիան ընդգրկում է Բորիս Կլեմենտևի 60-ից ավելի գեղանկար և գրաֆիկական թերթեր՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութեր:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ